Եգիպտոսի «Ազգային փրկության ճակատ» ընդդիմադիր կոալիցիան պահանջել է անցկացնել երկրի սահմանադրության նախագծի կրկնակի ընտրություններ, որը կանցկացվի դատավորների աջալուրջ հսկողության ներքո։ Ընդդիմությունը կարծում է, որ հանրաքվեի առաջին փուլը կեղծվել է։
Ընդդիմությունը կոչ է արել բոլոր եգիպտացիներին երեքշաբթի դուրս գալ փողոցներ և արտահայտել իրենց տեսակետը։ Նախնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 52-59 տոկոսն ՙայո՚ է ասել երկրի հիմնական փաստաթղթին։